«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն այսօր պետք է լինեն փոխշահավետ դաշնակցային

Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն այսօր պետք է լինեն փոխշահավետ դաշնակցային
14.10.2025 | 12:27

Ինչո՞վ է տարբերվում 90-ականներին, 2000-ականներին և 2010-ականներին Հայաստանի և Ռուսաստանի միջև լավ հարաբերություններ կառուցելու բնույթը այսօրվա իրականությունից։

90-ականներին և 2000-ականներին Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ կառուցելը բավականին հեշտ էր։ Այդ ժամանակ Արևմուտքը գտնվում էր իր համաշխարհային հզորության գագաթնակետին, իսկ Ռուսաստանը՝ բարդ իրավիճակում։ Արևմուտքը, լինելով իրավիճակի տերը, թույլ էր տալիս Հայաստանին ունենալ պայմանականորեն լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ավելին՝ 2000-ականներին Արևմուտքը նույնիսկ թույլ էր տալիս Հայաստանին ունենալ որոշակի տնտեսական աճ։

2010-ականներին իրավիճակը մի փոքր բարդացավ, քանի որ Ռուսաստանը մարտահրավեր նետեց Արևմուտքի համաշխարհային գերիշխանությանը, և Արևմուտքը սկսեց Հայաստանից ավելի խիստ պահանջել, քան նախկինում։ Այնուամենայնիվ, Արևմուտքը դեռևս թույլ էր տալիս Հայաստանին պահպանել որոշակի լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ։

Իրավիճակը ավելի բարդացավ մայդանի և Ղրիմի իրադարձություններից հետո, երբ Արևմուտքը սկսեց խստացնել իր պահանջները Հայաստանի նկատմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Թեև որոշ մակարդակի վրա Արևմուտքը դեռ թույլ էր տալիս պահպանել պայմանականորեն լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ։

Սակայն 2018 թ.-ից, 2020 թ. պատերազմից և հատկապես 2022 թ.-ից սկսված հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից հետո պայմանները կտրուկ փոխվեցին։

Այսօր այլևս հնարավոր չէ Ռուսաստանի հետ կառուցել ամուր դաշնակցային և եղբայրական հարաբերություններ 90-ականների, 2000-ականների և 2010-ականների մոտեցումներով։ Նման մոտեցումները պարզապես հերթական իմիտացիան կլինեն, որոնք Հայաստանի համար չեն ստեղծի որևէ իրական անվտանգության համակարգ, կլինեն թանկարժեք ժամանակի կորուստ և կստեղծեն հիմք հայ-ռուսական հարաբերությունների վերջնական քայքայման համար։

Ռուսաստանի հետ լավ հարաբերություններն այսօր պետք է լինեն փոխշահավետ դաշնակցային, որտեղ Հայաստանը ստանում է իրական իքնիշխանություն, անվտանգություն և տնտեսական կայունություն, իսկ փոխարենը օգնում է Ռուսաստանին ապահովելու ռազմավարական խորություն և պաշտպանելու իր հարավային սահմանները ՆԱՏՕ-ի սպառնալիքներից։

Ահա թե ինչպիսի տեսք պետք է ունենան այսօրվա իրականությանը համապատասխանող հայ-ռուսական հարաբերությունները։ Մնացածը Արևմուտքի շահերից բխող իմիտացիա է՝ ի վնաս Հայաստանի անվտանգության։

Այո, դա հեշտ չի լինելու և անխուսափելիորեն կհանգեցնի հակասությունների Արևմուտքի հետ, բայց դա է գոյատևելու միակ ճանապարհը։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 317

Մեկնաբանություններ